▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

 ԱԺ արտահերթ նիստը` Սյունիքի հարցով

 

ԱԺ արտահերթ նիստը` Սյունիքի հարցով․ ինֆորմացիան թարմացվում է

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղարն ընթերցեց ԱԺ հայտարարության տեքստը, որը վերաբերում է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր սահմանային գոտիներում ստեղծված իրավիճակին:

Ստորեւ նմերկայացնում ենք տեքստը.

«ՀՀ ԱԺ հայտարարությունը սահմանամեձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքւնիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առկա խնդիրների եւ դրանց  լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովման ուղղված հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ 2021-ի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սեւ լիճ տարածքի ուղղությամբ Ադրբեջանի զինուժը իբր սահմանների ճշգրտման եւ որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում կատարելու պատրվակով ներթափանցել է ՀՀ տարածք՝ խորանալով մի քանի կմ դեպի Վերիշեն բնակավայր: Ադրբեջանի զինուժւ մի քանի հարյուր ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր որոշ մարզերում: Հայաստանի ԱԽ մայիսի 13ժ-ին տեղի ունեցած նիստում արձանագրվել է, որ արդեն երրորդ օրն է, որ Սյունիքի մարզի Սեւ  լճի շուրջ եւ մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է: Ադրբեջանի զինուժ այս  այս գործողություններն անընդունելի են Հայաստանի համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ ՀՀ-ն որեւէ դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

Հաշվի առնելով Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում ուժի  կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաեւ  տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը, ՀՀ ԱԺ-ն խստագույնս դատապարտումէ  Ադրբեջանի  կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները եւ փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը ՀՀ-ին իրավունք է վերապահում իրականացնել  միջազգային իրավունքով, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ:

ԱԺ-ն որպես ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին հայտարարում է՝

Ձեռնարկելու է վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ ՀՀ-ի ժողովրդին եւ ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով,

Կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքները, ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին