▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրգործ չի հարուցվի

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին հայտնել են ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում մայիսի 8-ին միջադեպ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ, որը մասշտաբային ծեծկռտուքի էր վերածվել։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին