▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը

 

ԱԺ արտահերթ ընտրություներում «Սասնա ծռեր» կուսակցության համապետական ցուցակը կգլխավորի կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը, իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կլինի ցուցակի երկրորդ համարը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

 

 

 

 

 

 

 

«Ես «Սասնա ծռերի» հետ եմ,  քանի որ իրենք ազնիվ են, հայրենասեր և սկզբունքային: Ինձ համար կարևոր է «Սասնա ծռերի», դեռեւս հուլիսին արված այն հայտարարությունը, որ իրենք հրաժարվում են քաղաքական հարցերը բռնությամբ լուծելու տարբերակից»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Գրիգորյանի նշեց, որ այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները  Արևմուտքի, հատկապես՝ Եվրամիության հետ:

Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն ՔՊ-ն և «Սասնա ծռերը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին