«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն ասաց․ «Կոնվենիցիան պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը։
Երեկ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից բազմաթիվ ահազանգեր»։ Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձեց, որ կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այն մանկապղծության դեմ համաձայնագիր է։
Ձայների 79 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց։
Նշենք, որ նիստին զուգահեռ դրսում բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ:
«Ուզում են իրենց ժողովրդավարության փաստն օգտագործել և վավերացնել մի փաստաթուղթ, որը հակապետական է: Խնդրում ենք, ժամանակ դրամադրեք, հետաձգեք: Արտակարգ դրությունից հետո թող սկսվեն քննարկումները, որ հասկանանք՝ սա ինչ է»։
Ակցիայի ընթացքում նրանք հայտարարում էին՝ «ովքեր կողմ քվեարկեն, նրանց անունները կգրվեն ազգադավների ցուցակում»:
Ակցիայի մանսակիցները պնդում են, որ կոնվենցիայի վավերացմամբ, եթե դպրոցներում սկսեն դասավանդվել սեռական կրթության վերաբերյալ առարկաներ, ապա «դա սպառնալիք կհանդիսանա ազգային գոյությանը»: