▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը:

Նախագիծն ընդունվեց 89 կողմ ձայնով։ Արդեն հայտնել էինք, որ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցում նիստին։

Մինչ երկրորդ ընթերցմամբ քննարկումը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նախագիծը փոփոխությունների էր ենթարկվել։ «Առաջին ընթերցումից հետո լրամշակվել է նախագիծը: Ըստ լրամշակման՝ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո ԱԺ նախագահը հրապարակում է այդ փոփոխությունները: Ներկայիս կարգավորումը, որ փոփոխությունն ուղարկվում է Հանրապետության նախագահին` ստորագրման, դա հանվում է»,- հանձնաժողովի նիստի ժամանակ ասել էր Վահագն Հովակիմյանը:

Հիշեցնենք՝ նախագծով սահմանվում է՝ ՍԴ դատավոր ընտրվում են 12 տարի ժամկետով և միայն մեկ անգամ: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի:

Այս օրինագծիч ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին