Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի10-ին սկսում է իր աշնանային նստաշրջանի աշխատանքները:

Ընթացիկ քառօրյայի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է մի շարք թափուր պաշտոններում ընտրություն անցկացնել։

Մասնավորապես, նախատեսված է ՍԴ դատավորի, Վճռաբեկ դատարանի անդամի և նախագահի, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ԿԲ խորհրդի անդամի, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն։


