▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն՝ Սյունիքում ողբերգական վթարի պատճառով մահացած քույրերի մասին

ԱԺ-ից հայտնում են․ «Հարգելի գործընկերներ, լրատվամիջոցներում ողբերգական ավտովթարի վերաբերյալ այսօրվա հրապարակումների առնչությամբ հայտնում ենք. ՀՀ  Ազգային ժողովի աշխատակազմը ցավակցում է Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառով մահացած քույրերի հարազատներին:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում Բուրաստան Խոսրովյան անուն-ազգանունով  աշխատակից չկա։ Նշենք նաեւ, որ ԱԺ աշխատակիցների վկայականներն այլ տեսք ունեն»։

«ժողովուրդ»  օրաթերթը գրել էր, որ իր բացառիկ տեղեկություններով՝ Սյունիքի ճանապարհին վթարից մահացածները հարազատ քույրեր էին։ Մահացածներից Բուրաստան Խոսրովյանը ՀՀ ԱԺ արարողակարգի առաջատար մասնագետ էր։ Քույրերը մեկնում էին Խնձորեսկ՝ հարսանիքի։

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էր գրել․ «Սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 176 կմ հատվածում՝ Սառնակունք գյուղի վարչական տարածքում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենա, որի մեջ և դրսում կան դիեր:

Ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են վթարված Nissan March մակնիշի ավտմեքենա: 1 դի հայտնաբերվել է ավտոմեքենայում, 1 դի՝ ավտոմեքենայից դուրս, երկուսն էլ կանայք են:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ազգականներ են, նրանցից մեկը 34-ամյա Բուրաստան Խոսրովյանն է, մյուսը 41-ամյա Արմինե Խոսրովյանը, որոնց երեկվանից հարազատները որոնում էին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին