▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահը այցել է Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին

Ազատության հրապարակում շուրջօրյա հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու, Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նրանց զրույցի հետ կապված այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Ա1 պլյուս գործակալությունն է գրում այս մասին` հիշեցնելով, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթական հանրահավաքն էր անցկացրել Ազատության հրապարակում, որի ընթացքում սուր քննադատության էր ենթարկել Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը, ինչպես նաեւ` եվրոպական կառույցների, մասնավորապես ԵԺԿ արտահայտած դիրքորոծումը` փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին