▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին:

shamshyan.com-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով՝  վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ, հավանաբար, կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին