▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նիստերի դահլիճում Սերժ Սարգսյանի մասին անեկդոտ են հնչեցրել

Այսօր Աժ-ում ԿԸՀ նախագահ Տիրգրան Մուկուչյանը խոսեց 2013թ. Նախագահի ընտրությունների, խախտումների, կատարված աշխատանքների մասին:

Անդրադառնալով ընտրություններին` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիտարկում-փաստարկներ ներկայացրեց` նշելով, որ Ազգային վիճակագրական ծառայությունների արդյունքներից երևում է, որ 2008-2012թթ. Հայաստանից անվերադարձ հեռացել է 150-250 հազար հազար մարդ: Նույն ժամանակահատվածում, նույն պաշտոնական արդյունքներով՝ ընտրողների թիվը ավելացել է 207 հազարով: Իսկ ԵԱՀԿ դիտորդատական առաքելության զեկույցում ասվում է, որ միջինից բարձր ակտիվության դեպքում Սերժ Սարգսյանը ստացել է ձայների ավելի մեծ բաժին: Ապա պատմեց սոցիալական ցանցերում շրջանառվող անեկդոտ այն մասին, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Օբաման զանգահարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրում օգնել հաղթել ընտրություններում, և թե ինչպես են ԿԸՀ նախագահին այնտեղ ուղարկում, իսկ արդյունքում նախագահ է ընտրվում Սերժ Սարգսյանը:

Ի պատասխան Ն. Փաշինյանի ակնարկին` Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ նրա կողմից միշտ շատ վատ փաթեթավորում են ստանում` հավելելով, որ Փաշինյանը լավ գիտի, թե Թումանյանն ինչ է ասել նրա մասին: Իսկ դա, Մուկուչյանի կարծիքով հետևյալ` «Դեռ հեռու է մինչև մարդը իր ճամփան»  նախադասությունն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին