▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում ծիծաղեցին Ռուբինյանի հարցից, լրջացան՝ Ալեն Սիմոնյանի ռեպլիկից

Այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում քննարկվում էր Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը:

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությունից հետո, ըստ որի՝ «Հայաստան» խմբակցությունն ընտրությանը չի մասնակցի, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է չմասնակցելու պատճառը. «Ինչո՞ւ: Ձեր իրավունքն է տարբեր բաների չմասնակցել, բայց ես կարծում եմ՝ քաղաքացիներն արժանի են գոնե իմանալ բացատրությունը, ինչո՞ւ մեր նիստերի օրակարգերին ձեռնպահ կամ դեմ եք քվեարկում, ինչո՞ւ եք այս կամ այն նախագծին դեմ քվեարկում կամ չքվեարկում, կոնկրետ Հաշվեքննիչ պալատի հետ ի՞նչ խնդիր ունեք՝ որպես երևույթ, ինստիտուտ և էություն»,- հարցրեց Ռուբինյանը:
Ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց ձեռնպահ և դեմ քվեարկությունները հիմնավորված են. «Երբ կա որոշակի բարելավում, մենք նորմալ ենք գնահատում, բայց հիմնական շեշտը նա է, որ որպես կանոն՝ այդ փաթեթները, որոնք բերվում են՝ կիսատ-պռատ մշակված կամ չմշակված կամ ՀՀ առաջնային օրակարգերից դուրս հարցեր են: Իսկ ինչ վերաբերում է փակ քվեարկություններին չմասնակցելուն՝ դուք ձեր գործունեությամբ ապալեգիտիմացրել եք փակ, գաղտնի քվեարկության արդյունքները և ընդհանրապես քվեարկության պրոցեսը, ամենավառ օրինակը՝ Վահագն Հովակիմյանի քվեարկությունն է և ընդդիմության ներկայացրած թեկնածուներին մերժելը՝ առանց ողջամիտ բացատրության»,- հիմնավորեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիտիմացնի, էդ այլ հարց ա, բայց այնուամենայնիվ...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին