▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում կա կորոնավիրուսի կոնտակտավոր. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, թե ինքը տեղեկություն չունի, որ որոշում է եղել ԱԺ-ում բոլորին թեստավորել, սակայն հետո չեղյալ է համարվել․

«ԱԺ-ում չկա վարակակիր, կա կոնտակտավոր․ ԱԺ-ի աշխատակից է եղել, մեկուսացվել է։ Այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտում։ Կարող է առողջապահության նախարարությունում էլ լինել վարակակրի կոնտակտ, որը կմեկուսացվի, ինչպես՝ մնացած տեղերում։ Տնտեսվարող սուբյեկտի անունը ոչ մի բան չի փոխում գործողությունների առումով»,- ասաց նախարարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին