▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում կրկին քվորում չկա. Արամ Հարությունյանը մնում է անձեռնմխելի

 

Կաշառքի ու փողերի լվացման մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը դարձյալ հետաձգվեց` մինչև քվորումի ապահովումը: Այդ հարցով հրավիրված ԱԺ նիստին այս պահին ներկա է 11 պատգամավոր։

 

 

 

«Գրանցվել է 11 պատգամավոր, քվորում չկա, պետք է սպասենք»,– պատգամավորների գրանցումից հետո հայտարարեց նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

ԱԺ Կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նիստը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ։ Փաստորեն, Ազգային ժողովը ստիպված է բացականերին սպասել մինչև 14։00-ն։

Հիշեցնենք, որ  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դիմել է  ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին