▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորին բռնության սպառնալիքներ տված անձը դատախազի ցուցումով ձերբակալվել է

Դատախազի ցուցումով ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած եւ հայհոյանքներ տված անձը՝ Արթուր Ալեքսանյանը, ձերբակալվել է:

/filemanager/uploads/2020/05/week-2/Nikolay_Baxdasaryan.jpg

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում հանդիպելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին՝ նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:

Ազգային ժողովի նիստի ավարտից հետո Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ: 

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ կապված իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, բռնություն գործադրելու սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: 

Դատախազի ցուցումով Արթուր Ալեքսանյանը ձերբակալվել է»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին