Այսօր ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվել էր 2 հարց, սակայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն նախաձեռնողը այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-քում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու հավելել է, որ քանի որ օրակարգում հարց չի մնացել, նիստը համարվում է փակված:
«Ըստ երեւույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել: Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Մենք մեկ ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկելու ենք համանման միջնորդություն այսօր գումարել ԱԺ արտահերթ նիստ: Համենայն դեպս բոլորին խնդրում եմ մնալ ԱԺ շենքում»,-ասել է Արարատ Միրզոյանը: