▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ շենքի հարևանությամբ կոտրել են պատգամավորի ավտոմեքենայի կողային ապակիները

Հերթական հետապնդումն է տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի նկատմամբ: Ք. Պողոսյանը, ով «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է, իր Mini cooper մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան կայանել է Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարևանութամբ, թույլատրելի հատվածում և որոշ ժամանակ անց դուրս գալով ԱԺ-ից, իր ավտոմեքենան հայտնաբերել է վնասված:

/filemanager/uploads/Qristine_Poxosyan.jpg

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Անհայտ անձը կամ անձինք վնասել են պատգամավորի ավտոմեքենայի ապակիները ու հեռացել են:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորի ավտոմեքենան նման վիճակի են հասցնում: Նման դեպք էր տեղի ունեցել հունվարի 21-ին: Ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել էին Mini cooper մակնիշի 33 QP 313 համարանիշի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ով կատարվածի մասին տեղեկացել էր:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին