▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աջակցում ենք Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը». Ադրբեջանի ԱԳ նախարար

Բաքուն լիովին աջակցում է Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

http://asekose.am/filemanager/uploads/2021/04/week-5/Bayramov.jpg

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը բոլոր գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ: Եթե մենք խոսում ենք երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին, ապա այն պետք է ունենա հիմք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: Մենք հարևանների հետ այս հիմքով ենք զարգացնում հարաբերությունները: Նախկինում բացառություն էր միայն Հայաստանը: Այժմ մենք Երևանին առաջարկել ենք հարաբերությունները կառուցել միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է Բայրամովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին