Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, նախկին ակտիվիստ Արամ Մանուկյանը, ով նախօրեին հերթական սկանդալի մեջ էր հայտնվել, այսօր չի ներկայացել աշխատանքի։
NEWS.am–նէ գրում և նշում, որ այդ մասին տեղեկացել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։ Թե որն է աշխատանքի չներկայանալու պատճառը, թաղապետարանից չեն հայտնել։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան փոխթաղապետը մի շարք գրառումներ էր կատարել՝ թիրախավորելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին։
Կարդացեք նաև՝ «Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնելու». Աջափնյակի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյան
Ժողովուրդ ջան, հեռախոսս գողացել են. Աջափնյակի թաղապետի տեղակալը՝ սկանդալային գրառման մասին