▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջափնյակում գաղտագողի կանգնեցվել է Հայոց ցեղասպանությունը ողջունող Մահաթմա Գանդիի արձանը

Սցենարիստ, հաղորդավար, հումորիստ Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Բուենոս Այրեսի այգուց, որտե տեղադրել են քեմալի դաշնակից, Հայոց ցեղասպանությունը ողջունող Մահաթմա Գանդիի արձանը:

Հավելենք, որ Աջափնյակում անցած գիշեր գաղտագողի կանգնեցվել է Հայոց ցեղասպանությունը ողջունող` Մահաթմա Գանդիի արձանը (ապրիլի 24-ից, 4-5օր առաջ):

Այս առիթվով Անի Մելքոնյանն էլ  ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.

«Աջափնյակում գաղտագողի կանգնեցվել է քեմալի դաշնակից, Հայոց ցեղասպանությունը ողջունող` մահաթմա գանդիի արձանը (ապրիլի 24-ից, 4-5օր առաջ

Նայում եմ ու էլի հիշում, որ ՀՀ հիմնադիրներից երկուսի` Դրոյի ու Սիլիկյանի արձանները Երևանում չկան։

Փորձում եմ հասկանալ, արդյո՞ք իրենց որդիներին Հայաստանի համար զոհաբերած վարչապետեր Քաջազնունին ու Օհանջանյանը Երևանում արձանի արժանի չեն, իսկ այս քրջոտ մուրացկա՞նը, որը Հայաստանի թշնամիների դաշնակիցն է եղել, ո՞ր արժանիքի համար է սրա արձանը տնկվել Երևանում։

Հ.Գ. Չեմ զարմանա, որ թավշյա թրքաթայֆան, սրա կողքին էլ քեմալի արձանը տնկի` մեկ է, այս ժողովուրդը չի ընդդիմանա (մոտ 7 տասնամյակ` իր թշնամի լենինի արձանը հանդուրժած, դրա մոտ իր երեխաներին լուսանկարած ժողովուրդը` նրա բարեկամ քեմալի արձանն էլ կհանդուրժի):

Ի՞նչ ասեմ, վայելեք նիկոլազավրեր` դուք հազիվ էլ այս թրքամոլ մուրացկանին արժանի լինեք»:

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին