***
«Ադրբեջանից խոսել են ԵԱՀԿ Մինսկի լուծարման, ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Հայաստանից լուռ են, կարծես իրենք գոյություն չունեն»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը: «Ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ։ Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված։ Սա անպատվություն է, որ այս աստիճանի վրա մենք պետք է պատասխանենք։ Սա նշանակում է, որ մենք երաշխավոր ու պաշտպան կառավարություն չունենք»,-ասաց նա։ *** |
«Այսուհետև ամեն հինգշաբթի կայցելենք Երևանի տարբեր բակեր, իսկ Սուրբ Աննա եկեղեցում հավաքներ կլինեն միայն երկուշաբթի օրերը»,-հայտնեց Բագրատ Սրբազանը։ Նա ասաց, որ առաջիկա հինգշաբթի օրը՝ հուլիսի 25-ին կայցելի Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոց։ |
***
«Ըստ մեզ հասած տեղեկությունների, մեր շարժումը սևացնելու ու պախարակելու համար էս մարդիկ մի քանի տասնյակ միլիոն դոլար են ծախսել։ Փորձում են հակաքարոզչության ստոր ու կեղտոտ միջոցներով հասնել ինչ-որ նպատակների»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ «Ավելի կոնկրետ տվյալներ կճշտենք, որ իմանաք, թե որքան գումար են վատնում, որպեսզի մեր կյանքը չվերականգնվի։ Ներսից եկած տվյալներով մոտավորապես 50 և գուցե ավել միլիոն դոլար են ծախսել և շարունակում են ծախսել այս պայքարը սևացնելու համար։ Մանարմասներ կճշտենք, կհաղորդենք»,-ասաց Բագրատ Սրբազանը։ *** |
Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը անդրադարձավ սեպտեմբերին կայանալիք հավաքին․ «Ոչ թե հանրահավաք, այլ մեր ընդհանուր վերականգնումի, վերահավաքի առաջին հանդիպումն է տեղի ունենալու։ Տեղի խնդիր ունենք։ Ցանկանում ենք, որ դահլիճային մեծ հանդիպում լինի։ Տեսնենք, թե որտեղ կկազմակերպենք, քանի որ մարզահամերգային համալիրը մերժել է՝ պատճառաբանելով, որ միջոցառումներ ունեն և այլն»,-ասաց Սրբազանը։ Լրագրողի դիտարկմանը, թե ժողովուրդը փողոցային ակտիվ պայքարի է սպասում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Երբ դրա ժամանակը գա, կասենք»։ |