▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակցիայի մասնակիցները «կարմիր գիծ» քաշեցին քաղաքապետարանի դիմաց

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, այսօրվա նիստից առաջ հանրային միջոցառում է հրավիրել՝ երևանցիների ուշադրությունը սևեռելու օրակարգին, որտեղ բազմաթիվ հարցեր են՝ այդ թվում բյուջեի հաստատում, տեղական տուրքերի, հարկերի, վճարների ավելացում»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց հայտարարեց խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: «Այս պահին իրականացնում ենք խորհրդանշական ակցիա՝ մուտքի մոտ տեղադրում ենք կարմիր գիծ»,- ասաց նա: Ավագանու անդամի խոսքով՝ որպեսզի օրինագիծը չընդունվի, պետք է տեղի ունենա բոյկոտ, ավագանու նիստը տապալվի:

«Ոստիկանական մեծաքանակ ուժեր էին բերվել Երևանի քաղաքապետարանի դիմաց»,- այս մասին տեսանյութ է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը:

Թարմացված․ «Մայր Հայաստան»-ը բողոքի ակցիա էր իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց: «Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ + «Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա ևս:
Սպասվող թանկացումներն ու թալանը կանխելու համար քաղաքացիներին հրավիրում ենք Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու»,- նշված է ավել վաղ տարածված հաղորդագրության տեքստում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին