▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ իշխանությունները նպատակ ունեն Վարդենիսը դատարկել

Թարմացված․ Վարդենիսցիները շարունակում են փակ պահել քաղաք մտնող ճանապարհը. Գեղարքունիքի մարզպետի հետ հանդիպումը նրանց չի գոհացրել։ «Մենք պահանջում ենք, որ մեր պասպորտ սեղանը չտեղափոխեն, բայց ոչ մի դրական պատասխան չստացանք»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացիներից մեկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օպտիմալացման ծրագրի շրջանակում Վարդենիսի անձնագրային բաժանմունքը փակվում է և տեղափոխվում շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք:

Վարդենիսցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարդենիսի անձնագրային բաժանմունքը փակվում է և տեղափոխվում շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք:

Նշենք, որ Ազգային - Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան գրել է. «Գեղարքունիքի մարզում Վարդենիսի և հարակից համայնքների բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը: Նրանք տեղեկություններ ունեն, որ Վարդենիսում գործող մի շարք կառույցներ՝ պոլիկլինիկան, անձնագրային բաժանմունքը, փակվելու են: Ակցիայի մասնակիցները ունեն մտավախություն, որ նպատակը Վարդենիսը և հարակից բնակավայրերը դատարկելն է: Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Վարդենիսի մշակույթի տանը Գեղարքունիքի մարզպետի, Վարդենիսի քաղաքապետի և ճանապարհը փակող մեր հայրենակիցների մասնակցությամբ քննարկում է տեղի ունենալու: Եթե քննարկման արդյունքները չգոհացնեն Վարդենիսի և հարակից համայնքների բնակիչներին, նրանք նորից փակելու են գլխավոր ճանապարհը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին