▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնաբերդ գյուղն Ադրբեջանին չի հանձնվի

Նոյեմբերի 21-ին կառավարությունը հրապարակել էր որոշում, որում ներկայացված է Արցախում պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների ցանկը։
Ցանկում ներառված է նաև Ակնաբերդ գյուղը, որը գտնվում է Մարտակերտի շրջանում, բայց վարչականորեն մտնում է Շահումյանի շրջանի մեջ։


Fip.am-ի հետ զրույցում Ակնաբերդի համայնքապետ Համլետ Սայիլյանը նշել է, որ, հավանաբար, վրիպակ է եղել, քանի որ գյուղը մնում է հայկական վերահսկողության տակ։
 «Գյուղը Մարտակերտի վարչական տարածքում է, շուրջ բոլորն ամբողջությամբ Մարտակերտի գյուղերն են։ Շահումյանի շրջանն այստեղից է ստեղծվել, այդպես էլ մնացել է Շահումյանի շրջանի կազմի մեջ»,- ասել է համայնքապետը՝ բնակիչներին խորհուրդ տալով խուճապի չմատնվել և վերադառնալ գյուղ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին