1,5 տարի ամեն օր Նիկոլը խոսել է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգից. ինքը խոստացել է խաղաղություն, դրա հիման վրա է եկել իշխանության, խոսել է Արցախի ինքնորոշման մասին, բայց երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ չկա երաշխիք, որ խաղաղության օրակարգը կարող է հաջողել:
Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը:
«Հիմա ասում է, որ չկա երաշխիք, որ խաղաղության օրակարգը կարող է հաջողել, չկա երաշխիք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսինքն պատրաստ են ցանկացած լուծման, որտեղ կապահովվի արցախահայության անվտանգությանը: Եթե կա խելամիտ մարդ, որ մտածում է, որ Արցախը լինելով Ադրբեջանի կազմում հնարավոր է ապահովել արցախցիների անվտանգությունը, դա կամ պետական դավաճան է, կամ իրավիճակից գաղափար չունի: Նա երեկ ջարդեց իր միակ խաղաթուղթը՝ խաղաղության օրակարգը՝ հստակ ասելով, որ այս իմաստով էլ որեւէ երաշխիք չկա: Եթե անվտանգության առումով երաշխիք չկա, խաղաղության առումով երաշխիք չկա, էդ մարդը մնում է այլեւս, որ ի՞նչ անի: Ակնհայտ է, որ Նիկոլը Ալիեւի հետ ունի ժամանակացույց, պայմանավորվածություն երկիրը հանձնելու: Ակնհայտ է, որ այս շարժման ընթացքում այդ ժամանակացույցը խախտվել է, բայց պրոցեսը չի դադարել: Քանի սրանք կան, այդ վտանգը կախված է երկրի գլխին»,- ասաց նա:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։