▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Հայաստան կտեղափոխվեն մի քանի ռազմագերիներ․ Ալթունյան

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Հայաստան կտեղափոխվեն մի քանի ռազմագերիներ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
     Այլ մանրամասներ Ալթունյանը չհաղորդեց։

Ըստ որոշ տեղեկությունների՝ խոսքը 3 ռազմագերու մասին է:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 9-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են և, առաջնահերթության սկզբունքով, հայկական կողմին են փոխանցվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Այս մասին տեղեկացրեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին