▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալան Դալեսի ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը

ԱԼԱՆ ԴԱԼԵՍԻ 

ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության (1) ծրագիրը


Ներկայացվել է Ալան Դալեսի (3) կողմից ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թվականի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Հ. Տրումենը, ֆինանսների նախարար Հ. Մորգենթաուն, Բ. Բարուխը:

 

<<Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի: Եվ մենք, մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու ռեսուրսները:

Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Ինչպես: Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում (4):

Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման իր ծավալով մեծագույն ողբերգությունը, իր ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: Գրականությունից եւ արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն - կպատկերեն եւ կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել եւ մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը:

Պետության կառավարման մեջ մենք քաոս եւ խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը:

Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը եւ ժողովուրդների հակադրումը միմյանց - այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք անվանելու:

Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք… Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք>>:

 

Ծանոթագրություն 

1. Հիշենք, համաշխարհային կառավարման գնացող կայսրության մասին Արաբացին 1919թ. ասում էր. <<Բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով որպես այդպիսիք>>: Ասել է թե Երկրորդ համաշխարհային պատերազմով ավարտվեց <<բնական հարստություններով>> զբաղվելու փուլը: Ալան Դալեսը 1945-ին ներկայացնում է երկրորդ փուլի <<ժողովուրդներով զբաղվելու>> ծրագիրը: Դա գործողության մեջ է առ այսօր: Հիմնական <<հաջողությունները>> գրանցվել են ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում: Այս ծրագիրը, ըստ էության, ՄԱԿ-ի 1948թ. Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի բացասումն է:

2. Ամբողջական ծրագրի այս հատվածը թարգմանվել է ռուսերենից. տես, “Правда”, 11.03.1994 г. կամ О. А. Платонов, Терновый венец России, М., 2000г., стр. 431-432: Սույն հրատակությամբ ներկայացված է փաստաթղթի ճշգրիտ թարգմանությունը, որը տրամադրել է սովետական հետախուզության ամենահին աշխատակիցներից մեկը: Այս խորհրդակցության սղագրությունը Ստալինին է տրամադրվել դեռեւս 1945 թվականի ապրիլ-մայիսին, բայց գտնվել է <<հույժ գաղտնի>> նշումի տակ չբացահայտելու համար այն մարդկանց, ովքեր այս հրեշավոր փաստաթուղթը փոխանցեցին Կրեմլին: Սովետական հետախուզության վերոհիշյալ աշխատակիցը պատմում էր նաեւ, որ Լ. Բերիայի օգնական Լյուդվիգովի խոսքերով այդ սղագրությունը խորապես վրդովվեցրել է Ստալինին, որովհետեւ Միջազգային հարաբերությունների խորհրդի թշնամական ծրագրերը Սովետական Միության հանդեպ մշակվում էր գրեթե այն օրերին, երբ ընթանում էր Յալթայի խորհրդաժողովը, որտեղ ԱՄՆ-ը խոսում էր Սովետական Միության հետ իր բարեկամության մասին:

3. Դալես (Dulles) Ալան Ուելշի (07.04.1893թ., Ուոթերթաուն, Նյու Յորք նահանգ - 21.01.1969, Վաշինգտոն): ԱՄՆ քաղաքական գործիչ, իրավաբան: 1916-26թթ. եղել է դիվանագիտական ծառայության մեջ, այնուհետեւ եղել է <<Սալիվան եւ Կրոմվէլ>> խոշոր իրավաբանական ֆիրմայի գործընկերը: 1942-45թթ. գլխավորել է ԱՄՆ-ի քաղաքական հետախուզության համակարգը Եվրոպայում: 1947թ. ծառայել է ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՀՎ) կառույցներում: 1953-61թթ. ԿՀՎ-ի տնօրենն է եղել: 1959-61թթ. Կարիբյան ճգնաժամով ԽՍՀՄ-ԱՄՆ ատոմային պատերազմի հրահրման կողմնակիցներից էր: ԽՍՀՄ-ի, ժող-սոց երկրների, ազգային-ազատագրական շարժումների դեմ ուղղված ԱՄՆ-ի հետախուզական լրտեսական-դիվերսիոն գործունեության կազմակերպիչներից մեկն էր: Լինելով ԿՀՎ-ի տնօրեն եղբոր Ջոն Ֆ.Դալեսի, հետ միասին 1950-ական թթ. մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի կառավարության հակասովետական կուրսի ձեւավորման մեջ:

Դալես (Dulles) Ջոն Ֆոստեր (25.02.1888, Վաշինգտոն - 24.05.1959, Վաշինգտոն): ԱՄՆ քաղաքական գործիչ, դիվանագետ, մասնագիտությամբ իրավաբան: Սերտ համագործակցում էր ազդեցիկ մոնոպոլիստական շրջանակների հետ: 1927թ. սկսած երկար տարիներ գլխավորում էր <<Սալիվան եւ Կրոմվէլ>> խոշոր իրավաբանական ֆիրման, որը մասնավորապես 1920-30-ական թթ. ձեւակերպում էր ամերիկա-գերմանական մոնոպոլիաների միջազգային գործարքները: Միջազգային <<Նիկել կոմպանի>> մոնոպոլիայի տնօրենն էր, գլխավորում էր <<Նյու Յորք Սիտի Բանկի>> կառավարիչների խորհուրդը, <<Ռոկֆելերների ֆոնդի>> հոգաբարձուների խորհրդի նախագահն էր եւ այլն… Դալեսի դիվանագիտական գործունեությունը սկսվում է 1907թ., երբ նա Հաագայի երկրորդ կոնֆերանսին ԱՄՆ պատվիրակության քարտուղարն էր: 1919-20թթ. Խաղաղության կոնֆերանսում ԱՄՆ պատվիրակության խորհրդական էր: 1924թ. մասնակցել է <<Դաուեսի պլանի>> մշակմանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծ ակտիվությամբ մասնակցել է <<Մարշալի պլանի>> նախապատրաստմանը, նաեւ 1949թ. Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպմանը: 1953-59թթ. ԱՄՆ պետքարտուղար: Նա էր <<Ուժի դիրքերից>>, <<Հավասակշռություն պատերազմի եզրին>> քաղաքական դոկտրինների ոգեշնչողն ու ուղղորդողը:

Сов. энциклопедический словарь, Москва, 1989г.

4. Արեւմտյան հայտնի բլեֆ է. Ռուսաստան հասկացողության տակ փորձել ներառել մի ամբողջ տարածաշրջան իր ժողովուրդներով ու երկրներով: Իրականում պետք է հասկանալ Արեւելյան Եվրոպայի երկրները, Խորհրդային Միության հանրապետությունները, այդ թվում Խորհրդային Ռուսաստանը…

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին