Ալեն Սիմոնյա՛ն, իսկ քո հայրենիք Աղդամի համար գնացի՞ր զոհվես. Քրիստինե Վարդանյան
«Պարզվում է՝ մենք բոլորս իսկապես սխալ ենք հասկացել Ալեն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանի վրդովմունքը հարուցել է այն փաստը, որ արցախահայերը չեն մնացել ցեղասպանության վտանգի տակ ու ամբողջությամբ չեն բնաջնջվել, դա է իրեն վրդովեցրել»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը» «Ես հարց ունեմ՝ իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց զոհվեց, թե՞ մնաց, զոհվեց ու պայքարեց․ հիմա անդրաշխարհից ուղերձներ է հղում»,- նշեց պատգամավորը: «Որ չեն կռվել այդ մարդիկ, ո՞ւմ էին հուղարկավորում վերջին օրը, որ հետո չգիտեին՝ ոնց վերցնեն ու տանեն։ Մարդ կա, իր երեխուն փաթաթել է տոպրակի մեջ, բերել է, այդ երեխեն որտե՞ղ է զոհվել։ Արցախցիները կռվել են իմ փոխարեն էլ, ձեր փոխարեն էլ, և կռվել են ադրբեջանցիների դեմ։ Դուք մենակ արցախցիների, հայերի դեմ եք կարողանում կռվե՞լ, դա՞ եք միայն կարողանում անել»,- ընդգծեց Վարդանյանը։ |