▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը հեգնեց Հովիկ Աղազարյանին

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։

Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարեց նաև խմբակցությունից դուրս գալու մասին․ «Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին, սակայն հիմա ուզում եմ ներողություն խնդրել իմ կուսակցական ընկերներից երբևէ իմ վարքով, իմ քայլերով մեր թիմի հեղինակությանը չնչին իսկ վնաս հասցնելու համար։ Չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերներին դնել դժվար իրավիճակում՝ քննարկելու խմբակցությունից ինձ հեռացնելու հարցը, ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս խմբակցությունից՝ մեծ ցավով։ Վայր եմ դնում նաև իմ լիազորությունները՝ որպես հաշվիչ հանձնախմբի անդամ»,- ասաց Աղազարյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քարտուղարությանը հանձնարարեց դահլիճում փոխել Աղազարյանի տեղը։

***

Ինչպես հայտնի է՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Կուսակցության վարչության փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից «ԱրմԼուր»-ը փորձել է պարզել, թե ի՞նչ տեղեկատվության արտահոսքերի և բարոյական նորմերի խախտումների մասին է խոսքը։ «Ցավոք, սահմանափակված եմ մի շարք նորմերով՝ ամեն ինչ թափանցիկ մեր հանրությանը ներկայացնելու։ Կարծում եմ՝ արտահոսքերի մասով առնվազն դա էդքան էլ դժվար չէ կռահելն ու հասկանալը։ Ավել բան չեմ կարող ասել»,- նշել է Ալեքսանյանը։ Նա հստակ պատասխան չուներ՝ գլխավոր դատախազն ԱԺ կգա՞ Աղազարյանին անձեռնմխելիությունց զրկելու պահանջով։
Հիշեցնենք, որ Աղազարյանն այսօր հայտարարեց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս գալու մասին։
Անդրադառնալով հարցին, թե Աղազարյանի վրա երբևէ ճնշումներ եղե՞լ են, Ալեքսանյանը պատասխանեց․ «Չգիտեմ ի՞նչ ճնշումների մասին է խոսքը: Էդ ի՞նչ ճնշումներ են, եթե ոչ մանդատն ա վայր դնում, ոչ այլ բան»։

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։
Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղորդագրություն է, որը ցույց է տալիս այն ողջ տգիտությունը և խայտառակությունը, որը գոյություն ունի այդ անունը կրող հանցախմբի ներսում։
«Կոնֆիդենցիալ» տեղեկատվությունը հայերենում գաղտնի տեղեկատվությունն է։ Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք կրող չէ, իսկ եթե նա պետական գաղտնիքի է տիրապետել ու հրապարակել, ապա դա քրեական հանցագործություն է, որը նրա պարագայում ոչ միայն ապացուցված չէ, այլև անգամ մեղադրանք չի առաջադրվել։
«Կուսակցական գաղտնիք» հասկացություն գոյություն չունի, ի տարբերություն օրինակ «պետական գաղտնիք», «առևտրային գաղտնիք», «բանկային գաղտնիք», «անձնական գաղտնիք» հասկացությունների։ Կուսակցությունների գործունեության սկզբունքներից է ոչ թե գաղտնիությունը, այլ հակառակը` հրապարակայնությունը։
Ինչ վերաբերում է «հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներին», ապա Ազգային ժողովի պատգամավորի պարագայում, դա ենթադրում է համապատասխան էթիկայի հանձնաժողովի ստեղծում և դրա եզրակացություն, որը չի արվել։
Հովիկ Աղազարյանի միակ «հանցանք»-ը վարչապետի պահանջով Ազգային ժողովի պատգամավորի իր լիազորություններից հրաժարվելու հանձնարարությունը կատարելը մերժելն է, ինչը, չնայած իր պարագայում անձնական շահերի, նա պարզապես պահպանել է Սահմանադրական կարգը։
Սրանով Նիկոլ Փաշինյանը փորձում է ամրապնդել իր հանցավոր թիմը, սակայն հասկանում է, որ վաղուց կորցրել է հանրապետության աջակցությունը։ Նրա հանցախումբն առավելագույնը 200 հոգի է, իսկ հանրությանը 2.000.000-ից ավել։ Հեշտ է պատկերացնել, թե ինչ է սպասվում այդ 200 «համախմբցած» գաղտնասեր խմբին, երբ նրանք դուրս են եկել 2.000.000-ի դեմ պայքարի։ Այդ հարցում, թիմի ներսում նրանց լավագույն խորհրդատուն կարող է լինել միայն Արարատ Միրզոյանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին