Այսօր՝ հունվարի 15-ին, մեկնարկած ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նիստի օրակարգի հարցերից մեկը նորընտիր խորհրդարանի ԱԺ նախագահի տեղակալների ընտրությունն էր:
ԱԺ նախագահի տեղակալներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Վահե Էնֆիաջյանը:
Ալեն Սիմոնյանն ընտրվեց՝ կողմ՝109, դեմ՝ 20, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, Լենա Նազարյանը՝ կողմ՝124, դեմ՝3, անվավեր է ճանաչվել երեք քվեաթերթիկ, իսկ Վահե Էնֆիաջյանը կողմ՝108, Մանե Թանդիլյան՝ 19:
Հավելենք, որ Վահե Էնֆիաջյանն իր շնորհակալական խոսքի վերջում ծաղիկներ նվիրեց «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Մանե Թանդիլյանին: