Ազգային ժողովի աշխատակազմում կտրուկ փոփոխություններ են կատարվում: Ըստ ArmLur.am-ի ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը կազատվի աշխատանքից: Երբ Արարատ Միրզոյանը նշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, Հովհաննիսյանը աշխատանքի կանցնի հենց այնտեղ: Արդեն հայտնի է նաև, թե ով է փոխարինելու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանին: Որոշում է կայացվել այն վստահել Վահան Նարիբեկյանին, որը ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի մանկության ընկերն է: Արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում է գրել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը: |
Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար. նոր փոփոխություններ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet