▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալեն Սիմոնյանի պես լուսավոր մարդու արածի արդյունքն է, որ այդ երիտասարդը վայելում է ազատ Հայաստանի արևը». Աղազարյան

ՀՀ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանն իշխանությանը հրահրելու միսիայով էր եկել հանձնաժողովի նիստին։ Ցանկացած մեկս էլ կարող էր հունից դուրս գալ և ավելորդ բառ ասել, եթե մեզ անվանում է ադրբեջանաթուրքական շահերը սպասարկող, դրան պատասխան չպե՞տք է տրվեր:

Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստին այսօր տեղի ունեցած վեճին և վիրավորանքներին:

«Էդգար Ղազարյանը գերքաղաքականացված մարդ է, նա համապատասխան չէ ՄԻՊ պաշտոնյային, դա գիտակցում է ընդդիմությունը, նրանք իրենց իսկ ներկայացրած թեկնածուին լուրջ չեն վերաբերվել, դրա համար չէին եկել նիստին»,- նշեց նա:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին՝ պատգամավորը նշեց. «Ալեն Սիմոնյանն ի՞նչ պետք է աներ, ժպտա՞ր, երբ նրան դավաճան են ասում, Ալեն Սիմոնյանը լուսավոր մարդ է, նա այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ այդ տղան Կանադայից եկել է այստեղ, իրեն ազատ է զգում ու ԱԺ նախագահին նման խոսքեր է ասում: Ալեն Սիմոնյանի արածի արդյունքն է, որ այդ երիտասարդը վայելում է ազատ Հայաստանի արևը: ՀՅԴ երիտասարդ տղայի՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կատարած արարքը Իշխան Սաղաթելյանի հայտարարած պարտիզանական պայքարի էլեմենտներն են, մի քանի հոգի ոհմակային տրամադրվածությամբ փորձում են քանակական առավելություն ստեղծել և իշխանության ներկայացուցիչներին վիրավորել ու հունից հանել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին