▲ Դեպի վեր

Շաբաթ, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանի փոխարեն չե՞ք ուզում ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի փոխարեն չե՞ք ուզում ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝  Փաշինյանին

Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը հիշեցրեց, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն էր: «2018-ին ելաք ու սկսեցիք զրոյական կետից, բանակցությունները ձախողեցիք, հետո գնացիք Էրդողանի մոտ, Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում: Ճանապարհը փակվեց, ինչից հետո արցախցիները 9 ամիս ենթարկվեցին դաժան բլոկադայի: Գիտեմ, որ ամեն ինչում մեղադրել եք արդեն բոլորին` սկսած Լևոն Տեր Պետրոսյանից, հասնելով հասարակ ժողովրդին: Երեկ ձեր թիմի անդամը մեղադրեց արցախցիներին, որոնցից ամեն մեկի ընտանիքում կամ կա զոհ, կամ վիրավոր: Հիմա այս ճղճիմ խոսույթին միանո՞ւմ եք, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել ձեր թիմակցի ասածների համար:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Դեռ պետք ա պարզենք` խոսակցություններից որոնք են ճղճղիմ, որոնք` ոչ ճղճիմ: Գիտեք` դուք այս և տարբեր ամիբիոններում առանց կաշկանդվելու և առանց սահմանափակման արտահայտում եք ձեր կարծիքը, կարծում եմ, որ ուրիշներն էլ իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, մանավանդ, որ եթե ձեր հարցի ձևակերպմանը վերադառնանք, ձեր հարցի մեջ էնքան փաստական սխալներ կան, որ հիմա եթե դրանց անդրադառնամ, կարող ա պարզվի` ներողություն խնդրելու կարիք դուք ունենաք: Բայց հիմա ձեզնից նման բան չեմ խնդրում, որովհետև անիմաստ է ձեզնից նման բան խնդրելը»:

***

Լևոն Քոչարյանի հարցին պատասխանելու շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց` բոլորդ մեղադրում եք, թե բանակցությունները զրոյական կետից ենք սկսել, լավ ընթացող բանակցությունները ո՞վ կզրոյացներ ու նոր կետից կսկսեր:

«Դուք ասում եք զրոյական կետից, որից հետո բանակցությունները ձախողվեցին, եթե բանակցությունները ձախողված չլինեին, զրոյական կետի մասին խոսելու անհրաժեշտություն չէր լինի: Բանակցային գործընթացը, որ հաջողված լիներ, նոր եկողը կասեր՝ այս ինչ լավ է, բերեք այդ բանակցային գործընթացի դափնիները վերցնենք մեզ: Ես զարմանում եմ` մինչև հիմա խոսում եք ԼՂ-ի կարգավիճակի ճանաչել չճանաչելուց: Մեր ընդհանուր պրոբլեմները նրանից են, որ մենք չենք առերեսվում ճշմարտությունների հետ: Ասացի` եկեք գնանք ուղիղ եթերում խոսենք, ձեր հայրիկի փոխարեն դուք հանդես եկաք, որ բանավիճելու բան չունեք, ի՞նչ եք եկել այստեղ բանավիճում, հիմա ունե՞ք բանավիճելու բան, թե՞ չունեք: Եթե ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ձեզ հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ: Հայրիկին այսօր երեկոյան հարցրեք, ամեն դեպքում կա բանավիճելու բան, թե՞ չկա, թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին, ովքեր 2021 թվականի ընտրություններից առաջ միավորվել էին, որպեսզի միասնական ճակատով հանդես գան»,- ասաց նա:

***

Ազգային ժողովում Լևոն Քոչարյանը հարց հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կիսո՞ւմ եք ձեր թիմակցի կարծիքը արցախցիների վերաբերյալ: Հիշեցնենք` երեկ Ալեն Սիմոնյանը արցախցիներին մեղադրեց չկռվելու և «Լոս թռնելու» համար:
Հարցին այդպես էլ հստակ պատասխան չտալով` Նիկոլ Փաշինյանը կրկին սկսեց մեղադրանքներ ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Վարդան Օսկանյանին:
«Ես ուզում եմ հասկանալ՝ ձեր հայրիկը Վարդան Օսկանյանի հետևում թաքնվում ասում է, թող Վարդան Օսկանյանը բանակցի, իսկ կարո՞ղ է պարզվի, որ բանակցությունների ընթացքում էլ ինքը չի կարողացել բանակցել, Վարդան Օսկանյանի հետևից է բանակցել: Ես ամեն ինչը հրապարակել եմ, չկա մի տեղում դրված, ցաքուցրիվ է: Այդ հրապարակվածը ձեր վիճակը միայն վատացնելու է, իզուր հույսեր մի կապեք: Հենա ամերիկացիները հրապարակեցին, դա ձեզ լա՞վ էր, թե՞ վատ էր: Հրապարակման հետ կապված հույսեր մի փայփայեք, այնտեղ ձեզ հուսադրող ոչ մի բան չկա, մեզ համար էլ չկա, բայց ձեզ համար էլ չկա»:

Դիտեք նաև՝

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև շրջանառության հարկի փոփոխությանը՝ մասնավորապես խոսելով առքուվաճառքի գործունեություն ծավալող, շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողների մասին․ «Այս ոլորտում շրջհարկ վճարողների 61,7%-ը տարեկան ցույց է տալիս մինչև10 մլն դրամի շրջանառություն։ Եթե վերցնենք, որ 10 մլն է, բայց իրականում հաստատ այդքան չէ, ապա ստացվում է, որ այդ հաշվարկով օրը մոտավորապես 27 000 դրամի առևտուր են անում։ Ըստ տնտեսագիտական հաշվարկների՝ այդ բիզնեսները պետք է գոյություն չունենան։ Պետք է փակվեն, եթե իրենց ցույց տված չափով են առևտուր անում։ Նրանք տարին վճարում են մաքսիմում 500 հազար դրամ հարկ։ Ասում են՝ բա մենք սրա համար էինք հեղափոխություն արե՞լ, այո՛, նաև դրա համար ենք հեղափոխություն արել, որ մեր հարկային պարտավորությունները թափանցիկ ձևով իրականացնենք։ Մյուս կողմից ահազանգ ենք ստանում, որ ՀԴՄ չեն տպում և այլն։ Իրենց ցույց տված շրջանառությունը բավարար չէ իրենց գոյության համար։ Մենք, ընդհակառակը, հարկը նվազեցրել ենք, երբ որ քաղաքացին մեր այս հաշվարկով իր ապրանքներն օրինական գրանցում է՝ հարկերը նվազում, դառնում են 1%»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ փոփոխության նպատակներից մեկն էլ «փաստաթուղթ չտվող խոշորների հետևից գնալն է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին