Համացանցում լուսանկար էր տարածվել՝ նշելով, թե ինչպես են իրենց բողոքի ձայնը հայտնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարևաններն՝ իրենց պատշգամբներից կախելով Արցախի դրոշներ:
Այսօր առավոտյան, սակայն, համացանցում տեսանյութ է հայտնվել, ըստ որի գիշերը Ալեն Սիմոնյանի բնակության նախկին շենքից/ Ալեն Սիմոնյանն այժմ բնակվում է կառավարական ամառանոցներում/ շենքից հանվել են Արցախի բոլոր՝ 13 դրոշները։ Շենքի բնակիչը նշում է, որ ի նշան բողոքի՝ որոշել են վարձերը չմուծեն։