Դիտեք նաև՝
Հանրային հեռուստաընկերության «Կնոջ օրագիր» հաղորդմանն էր հյուրընկալվել դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով խոսել էր դավաճանության, ամուսնալուծության որոշման, նախկին կնոջ հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև հուզվել էր եթերում։
ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, որ հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր հատվածները։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ունի կնոջ իդեալ, դերասանը նշել էր, որ որպես այդպիսին երբեք չի պատկերացրել կնոջ իդեալ։
«Կնոջ կերպարը միշտ ինձ համար եղել է այն կինը, որը կլինի տղամարդու կողքին, թևեր կտա և միասին կթռչեք։ Այսինքն, դա չի որակավորվում ո՛չ մազերի գույնով, ո՛չ աչքերի գույնով, պարզապես կին, որը կլինի գեղեցիկ և՛ արտաքինով և՛ հոգով»։
Հաղորդավարուհին հետաքրքրվեց նաև, թե՞ արդյոք կա կնոջ մեջ բնավորության այնպիսի գիծ, որը կարող է վանել Ալեքսանդրին, ինչին վերջինս պատասխանեց.
«Ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր չեն գնահատում։ Չգնահատված լինելը երևի վիրավորանք է։ Եթե սկսում են ինձ չգնահատել, սրտնեղում եմ։ Եթե սիրում ես կնոջը, կարելի է շտկել և ցանկացած մարդու, ում հետ շփվում եք, ով ինչ-որ բան է անում ձեզ համար, մի մտածեք, որ դա նրա պարտականությունն է, ձեր վերաբերմունքով ցույց տվեք, որ նա գնահատված է»,-նշել էր դերասանը և հավելել, որ իր կյանքի գլխավոր կինը իր տատիկն է, ով իր համար երկրորդ մայր է եղել։ Ի դեպ, իր խոսքում Ալեքսանդրը նշել էր, որ երբ դուստր ունենա, նրան տատիկի անունն է տալու՝ Մելանյա։
«Տատիկս իմ կյանքի կարևորագույն մասն է, առանց որի և՛ իր կենդանության օրոք և հիմա, առանց իր իմ կյանքում լինելու, իմ կյանքը չեմ պատկերացնում, իր խոսքերը, իր խորհուրդները, ես իր հետ եմ մեծացել»։
Իսկ հարցին թե, ինչը կնոջը երբեք չի ների, դերասանն ասել էր, որ առաջնահերթ դավաճանությունը։
«Երբեք չեմ պատկերացնում դավաճանություն, եթե զույգ եք, բայց դա ամենաաններելի բաներից մեկն է։ Եվ մի բան էլ տանել չեմ կարողանում, դա ստախոսությունն է։ Դա ոչ թե ինձ համար աններելի է, այլ այդ գաղափարը տանել չեմ կարողանում։ Ես ինքս իմ տեսակով շատ արդար եմ։ Կարող եմ շատ խաբել, բայց այն մարդկանց, ովքեր ինձ խաբում են, արդարությունը պահելու համար։ Հարազատ մարդկանց ստելը ևս դավաճանություն է։ Դավաճանություն ասելով բոլորս միշտ մտածում ենք մարմնական դավաճանության մասին, բայց կա նաև հոգևոր դավաճանություն, որը վստահ եմ, որ շատ ավելի վատ ու ցավոտ է։ Չեմ ների դավաճանությունը, բայց տանել չեմ կարողանում ավելի շատ սուտը»,-շեշտել էր դերասանը։
Ալեքսանդրն անդրադարձել էր նաև այն թեմային, թե արդյո՞ք ինքն ունակ է դավաճանելու և շեշտել էր, որ եթե ինքը սիրում է անհնար է, որ դավաճանի։
«Եթե չեմ սխալվում Օմար Խայամն է ասել. Հնարավոր է գերել ամուսնացած տղամարդուն, հնարավոր է գերել նույնիսկ սիրուհի ունեցող տղամարդուն, բայց հնարավոր չէ գերել այն տղամարդուն, ով ունի սիրած կին։ Եթե տղամարդը սիրում է կնոջը անհնար է նրան գերել, նա չի նկատում ուրիշ կանանց, դա անհնար բան է։ Ես ունակ չեմ դավաճանել երբեք՝ անկախ իմ մասին պտտվող մեծ քննարկումների։ Չկա մի հատ փաստ, որի հիման վրա կարելի է ասել, որ ես դավաճանել եմ։ Ես չեմ դավաճանում այն մարդուն, ում սիրում եմ»,-շեշտել էր Ալեքսանդրը։
Դիտեք նաև՝