Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ չի նախատեսում նշել դստեր` Ալեքսիս Օլիմպիայի ծննդյան օրը, որը լույս աշխարհ է եկել 2017 թվականի սեպտեմբերի մեկին, քանի որ Եհովայի վկաներ (Ռուսաստանում արգելված) կրոնական կազմակերպության անդամ է, հայտնում է SovSport.ru-ն:
«Օլիմպիան չի տոնում ծննդյան օրերը: Մենք Եհովայի վկաներ ենք, նման բաներով չենք զբաղվում», - ասել է նա US Open մրցաշարի մամուլի ասուլիսի ժամանակ:
Հանրահայտ թենիսիստուհին միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինն է: