Ռուսական «Андрей Малахов. Прямой эфир» հաղորդումն այս անգամ անդրադարձել է հայ երգչուհի Իրինա Օտիևային, ով 90-ականների ամենապահանջված երգչուհիներից մեկն էր համարվում: Վերջինս արդեն տարիներ է, ինչ չի երգում, դեպրեսիա է ապրում, ավելին՝ ոչ պաշտոնական տվյալներով նաև հարբեցող է դարձել:
Հաղորդմանը հյուր էր նաև Իրինա Օտիևայի ոճաբան և վաղեմի ընկեր Ջորջ Ռովալսը, ում Անդրեյ Մալախովը հարցնում է երգչուհու երիտասարդ ամուսնու՝ Ռոդիոն Ռոուսի մասին, ով նույնպես երգիչ է: Նշենք, որ խոսքը հայ հասարակության շրջանում առավել հայտնի որպես Մարտ Բաբայան երգչի մասին է, սակայն նրա վերաբերյալ ոճաբանը բավական կտրուկ է արտահայտվում՝ ասելով, որ Մարտն ալֆոնս և հիմարի մեկն է, ով հանուն շահի էր հանդիպում իրենից բավական մեծ Իրինա Օտիևայի հետ, իսկ վերջինս նրան իսկապես սիրում էր:
Նշենք, որ հաղորդման շրջանում Մարտ Բաբայանը նաև տեսաուղերձով հանդես եկավ՝ ասելով, որ տեղյակ չէր, որ Իրինան նման խնդիրներ ունի, իսկ առաջիկա համերգից ստացված ողջ հասույթը կնվիրաբերի երգչուհու բուժմանը:
Տվյալ հատվածը դիտել՝ 32:00 րոպեից:
Հավելենք, որ տարիներ առաջ Մարտ Բաբայանը Փոփ Արտ հաղորդման շրջանակներում անդրադարձել է այս սիրավեպին՝ նշելով, որ դա արվել է հանուն PR-ի: