▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը կոչ է արել աշխարհի երկրներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անունը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ալիևը կոչ է արել անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անունը:

http://asekose.am/filemanager/uploads/aliyev.jpeg

«Ադրբեջանը 30-ամյա կոնֆլիկտը լուծել է ռազմաքաղաքական միջոցներով։ Այդ կոնֆլիկտը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը՝ թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող անունների քաղաքական օգտագործումը»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ:

Նա հավելել է, որ երկրի իշխանությունները փաստաթղթեր են փոխանցել ՄԱԿ-ում բոլոր պետությունների ներկայացուցչություններին, ներառյալ կարճ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք արտացոլում են Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վիճակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին