▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի կայքը։

Ալիևը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան համար։

Նա պատրաստակամություն է հայտնել դրամական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև խոստացել է, որ դեպքի մանրամասն հետաքննություն կիրականացվի։

Բացի այդ, զրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը նշել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։

Պուտինն ընդգծել է հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։

Թարմացված. Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տված մամուլի ասուլիսում, գրում է Ռիա Նովոստին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է: Այն կարող է կարգավորվել երկխոսության միջոցով: Մենք խոսել ենք երկու կողմերի հետ: ԱԳ նախարարը ուղերձներ և առաջարկներ է ուղարկել, և մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց համար լուծումը երկխոսությունն է»,- ասել է Ռաիսին։

Թարմացված. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Արցախում իրենց ռազմական գործողությունների պատճառով զոհված ռուս խաղաղապահների դեպքի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է Sputnik–ը։

«Խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներով ավտոմեքենայի վրա կրակել են հրազենից, բարդ տեղանքի և մառախլապատ ու անձրևոտ եղանակային պայմանների պատճառով, սխալմամբ կարծելով, որ այն պատկանել է «հայկական անօրինական զինված կազմավորումներին»։ Զոհվել է 5 խաղաղապահ», հայտարարել են Բաքվից՝ ևս մեկ ՌԴ խաղաղապահի սպանության համար մեղադրելով հայկականին կողմին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին