▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին

Ադրբեջանը կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե չստորագրի խաղաղության պայմանագիր՝ հիմնված Բաքվի առաջարկած սկզբունքների վրա։

http://asekose.am/filemanager/uploads/2020/10/week-2/Ilham_Aliev.jpg

Այս մասին Շուշի քաղաքում Աշխարհի ադրբեջանցիների V համագումարի ժամանակ հայտարարել է Ալիևը։

«Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր կողմից առաջարկված հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա»,- ընդգծել է Ալիևը։

Նա հայտարարել է, որ կողմերը չպետք է շատ հետաձգեն հանդիպումը, իսկ փաստաթղթի տեքստը կպատրաստվի մոտ ժամանակներս։

Այսպիսով, երկու երկրների միջև հարաբերություններ կարող են հաստատվել, այդ թվում՝ դիվանագիտական, կարծում է Ալիևը։ Նրա խոսքով, «հարեւան պետությունը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նրա նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին