▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 17.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ալիևի պահանջով տեղափոխված գործարանը բացվեց. Փաշինյանին դիմավորեցին արարողակարգի խախտումով

«Մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արարատի մետաղաձուլարանի բացմանը, որը կառուցվում էր Երասխում, սակայն Իլհամ Ալիևի պահանջով տեղափոխվեց սահմանից հեռու: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը 2023-ի հունիսից Հայաստանից պահանջում էր դադարեցնել Երասխի խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը՝ պատճառաբանելով, որ անդրսահմանային հետևանքներ կարող է ունենալ, ախտոտել շրջակա միջավայրը: Սկսվեցին նաև կրակոցներ, 2 հնդիկ բանվորներ վիրավորվեցին:

Ի վերջո ՀՀ Կառավարությունը ֆինանսավորեց «Ջի թի բի» ընկերությանը՝ տրամադրելով 3.5 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, որ գործարանն այլ վայրում կառուցվի: 

Այսպես, Ալիևը որոշեց, թե Փաշինյանի հռչակած ինքնիշխան, իրական Հայաստանում որտեղ կարելի է գործարան կառուցել: Ավելին, Նիկոլ Փաշինյանը մեծ շուքով ազդարարեց իր սոցհարթակներում, թե մասնակցել է «Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանի բացմանը, և այն արդեն աշխատում է»: Գրառումը «#ինչպեսխոստացելէի» հեշթեգով է տարածել, որը շատ խորհրդանշական է. ում և ինչ էր խոստացել Փաշինյանը մետաղաձուլարանի մասով:

Ի դեպ, գործարանի բաժնետեր միակ հայը Գրիգոր Տեր-Ղազարյանն է, որը կարծես թե դարձել է ՔՊ-ի սրտի օլիգարխը, նա խոշոր ծրագրեր է իրականացնում հետհեղափոխական Հայաստանում՝ որոշները վիճահարույց և դիմադրություն գեներացնելով»,-ԱրմԼուր.am-ն է գրում ու նշում, որ նկատել է, որ ՀՀ վարչապետին Գրիգոր Տեր-Ղազարյանը դիմավորել է արարողակարգի կոպիտ խախտումով՝ առանց փողկապի և ջինսե տաբատով: Բոլոր ներկաները կոստյում-փողկապներով են, իսկ Գրիգոր Տեր-Ղազարյանը՝ ջինսով, առանց փողկապի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին