▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևից լսե՞լ եք, որ ինքը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը». Էդգար Ղազարյան

 

«Փաշինյանն ասում է՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառ. կմ, որևէ մեկը Ալիևից լսե՞լ է, որ ինքը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու թիվ ասի. չկա՛»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ խորհրդարանում այս հարցը բարձրացրել էին նաև ընդդիմադիր պատգամավորները: Հայաստանի արտգործնախարարն ընդունել էր, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է Հայաստանի 29 800 քառ. կմ-ը։

Արարատ Միրզոյանը հույս էր հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը առաջիկայում հանդես կգա այդօրինակ հայտարարությամբ և կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականութունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին