ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ նախընտրական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում է իրականացնել Լոռու մարզից.
«Բարի լույս, իմ էջին հետեւող հայրենակիցներ:
Ողջունում եմ Լոռու մարզից, առաջիկայում կկիսվեմ ձեզ հետ ընտրողների հետ կայացած հանդիպումներով:
Մինչ այդ, արձագանքեմ որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելը անթույլատրելի է:
Այլեւս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից:
Ուրեմն Ալիեւն ու Էրդողանը միավորվում են, խոսում պանթուրքիստական նպատակների, մեր ղեկավարը , որ Ալիեւին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա, նրանց վրա, ում արյան գնով ինքն ու բոլորս այսօր ապրում ենք »:
Մանրամասները՝ տեսանյութում