▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևն արգելափակեց սեփական քաղաքացու մուտքն Ադրբեջան` հայ լինելու պատճառով

«Մենք Ադրբեջանի օրենքի սահմանված կարգով բազմիցս դիմել ենք մեր թեկնածության և անվտանգության հայտով: Չստանալով Բաքվից անվտանգության երաշխիքներ` որոշեցինք առանց դրա մեկնել` ընտրություններին մասնակցելու համար: Ներքին գործերի նախարար Ուսիպովը հրահանգ է իջեցրել, որ մեր առջև փակվեն բոլոր ճանապարհները: Ռեժիմն արգելափակեց մեր մուտքը Բաքու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի թեկնածու, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` հավելելով, որ ադրբեջանահայերի համայնքը զրկվեց համապետական ընտրություններին  մասնակցելու  իրավունքից:

«Ալիևն արգելափակեց սեփական քաղաքացու  մուտքն Ադրբեջան` հայ  լինելու պատճառով: Մենք դատապարտում ենք  Ադրբեջանի գործելաոճը և չենք ճանաչում Ադրբեջանի ընտրությունների օրինականությունը»,-հայտնել է Գրիգորի Այվազյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին