▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևն ու Ռաիսին վիճել են Աստանայում

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լիբանանյան kataeb.org պորտալն իր հրապարակման մեջ անդրադարձել է Իրանի կողմից հյուսիսարևմտյան սահմաններում անցկացվող զորավարժություններին, փոխանցում է «Ինֆոտեկա24»-ը:

Հոդվածում ներկայացված են Աստանայում Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետաքրքիր մանրամասներ։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ իրանական զորավարժություններն սկսվել են մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններից, թե Ռուսաստանը ապակայունացրել է Հարավային Կովկասը և միջամտել է ղարաբաղյան հակամարտությանը՝ հօգուտ Ադրբեջանի։
Այս համատեքստում կայքի աղբյուրը, ով Ռաիսիին ուղեկցել է Ղազախստան կատարած այցի ժամանակ, ասել է, որ Իբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը բարեկամական մթնոլորտում չի անցել, ավելին՝ երկու առաջնորդների միջև վեճ է եղել։


Վեճը ծագել է այն բանից հետո, երբ Ալիևը քննադատել է իրանական ուժերի կուտակումն Ադրբեջանի հետ սահմանին և այն որակել որպես սպառնալիք Բաքվի անվտանգությանը։

Ալիևը նաև կտրուկ է արձագանքել, երբ Ռաիսին պատասխանել է, որ ուժերը տարածք են ուղարկվել ոչ թե զվարճանքի կամ վարժանքների, այլ անվտանգություն և կայունություն հաստատելու, պայքարելու ցանկացած ծրագրի դեմ, որն ուղղված է Իրանի և Հայաստանի միջև սահմանը փոխելուն կամ կտրելուն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պատերազմի համար:

Ալիևը Ռաիսիին մեղադրել է Ադրբեջանին դիմակայելու համար Հայաստանին զինելու և ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։ Ռաիսին հերքել է այդ մեղադրանքները՝ իր հերթին Ալիևին մեղադրելով «սիոնիստներին» ենթարկվելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։
Նշվում է նաև, որ Ռաիսին Ալիևին մեղադրել է Իրանում բողոքի ակցիաների ֆոնին ադրբեջանցի սեպարատիստներին աջակցելու և նրանց համար սեփական լրատվամիջոցներ ստեղծելու մեջ։ Ի պատասխան՝ Ալիևը նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել հեղափոխությունը արտահանելու գաղափարից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին