▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալլահշուքյուր Փաշազադեն պատասխանել է Ամենայն Հայոց կաթողիկոսի նամակին

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն պատասխանել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նամակին` կապված հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում առկա լարվածության հետ: Նամակում Փաշազադեն կիսել է Գարեգին Երկրորդի մտահոգությունները` կապված զինծառայողների կորուստների և սահմանային գյուղերում խաղաղ բնակչության պայմանների վատթարացման հետ: Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, պետության ղեկավարների նման որոշել է ասել, թե «հրադադարը խախտում են հայ զինվորները»: Նա հայկական կողմին կոչ է արել ղարաբաղյան հակամարտությունում «ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել»:

Հիշեցնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 5-ին նամակ է հղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին: Նամակում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ էր արել` ջանքեր գործադրել, որպեսզի Ադրբջանի իշխանությունները, պահելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, պահպանեն հրադադարի ռեժիմը և իրենց գործունեությամբ չխափանեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: 

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն պատասխանել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նամակին` կապված հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում առկա լարվածության հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով  «Արմենպրես»-ին, ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, նամակում Փաշազադեն կիսել է Գարեգին Երկրորդի մտահոգությունները` կապված զինծառայողների կորուստների և սահմանային գյուղերում խաղաղ բնակչության պայմանների վատթարացման հետ:
Այդուհանդեձ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, հետ չմնալով պետության ղեկավարներից, առաջ է տարել միտքն այն մասին, թե «զինադադարը խախտում են հայ զինվորները»: Նա հայկական կողմին կոչ է արել ղարաբաղյան հակամարտությունում «ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել»:
Անտեսելով սեփական երկրի գործողությունները` Փաշազադեն կրկնել է քաղաքական ղեկավարության կեղծ քարոզչական թեզը` հայկական ուժերը ԼՂ ազատագրված տարածքներից դուրս բերելու մասին: Նա կոչ է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսին «օգտագործել իր հեղինակությունն այս հարցում հայկական իշխանությունների վրա ազդելու համար»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 5-ին նամակ է հղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին` կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի երկրի իշխանությունների կողմից չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:  Ամենայն Հայոց Հայրապետի նամակում մասնավորապես ասվում է. «Սահմանամերձ բնակավայրերի անդադար գնդակոծությունն ադրբեջանական կողմից, դիվերսիոն գործողությունները, հրադադարի ռեժիմի խախտման տևական փորձերը լուրջ վտանգ են ներկայացնում մեր տարածաշրջանի փխրուն, բայց թանկ ձեռքբերված խաղաղության համար: Մենք խորապես անհանգստացած ենք լարված իրավիճակով, որի հետևանքով զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը: Աստվածատուր մարդկային կյանքը սուրբ է, իսկ դրա իրավունքը` սրբազան, և ոտնձգությունները մարդկային կյանքի հանդեպ անթույլատրելի են»:

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին