▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորի համար՝ Փաշինյանի կողմից պատվիրված և «Ջինգլ Բելզ»-ին համահունչ հիթը պատրաստ է

«Դեկտեմբերի 31-ին առաջին անգամ կենդանի կատարմամբ կհնչի այս տոնական երգը։

#ԱրիՀրապարակ միասին դիմավորենք ամանորը» ,-նշված է կառավարության ֆեյսբուքյան էջում, որտեղ ներկայացված է նաև  Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի նոր երգը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ամանորին ընդառաջ կգրվի հանրահայտ «Ջինգլ Բելզ» երգին համահունչ հիթ՝ հայերենով։

Այսօր տեղի է ունեցել այդ  երգի պրեմիերան, որը կատարում է Սոնա Ռուբենյանը։

Երգի երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։ 

Գարիկ Պապոյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղղակի երգ է, մի խորացեք, ասեմ ավելին ՝ մի էլ սպասեք)))))
ո'չ էլ նայեք )))))
Իսկ եթե պատահական տեսնեք, ապա հուսամ, որ ձեր դուրը կգա և տոնական տրամադրությունը ավելի կբարձրանա, բարի դիտում»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին