▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա պարգեւատրումներ են ստացել գլխավոր դատախազն ու տեղակալները. այն կազմում է ավելի քան 1,7 մլն դոլար

ՀՀ դատախազությունում 2020 թ. բաժանվել է ընդհանուր առմամբ 1,732,694.13 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։

«Փաստինֆո»-ն 2020 թվականի դեկտեմբերի 30-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել հատկացված պարգեւավճարների մասին, մասնավորապես դեկտեմբերին աշխատակիցներին ընդհանուր առմամբ որքան պարգեւավճար է տրվել, ՀՀ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, կոլեգիայի անդամները պարգեւավճար ստացել են, թե ոչ։ Եվ որքան է կազմել ընդհանուր գումարը։

Մեկ այլ հարցադրմամբ կայքը խնդրել էր գլխավոր դատախազին տեղեկացնել, թե ընդհանուր առմամբ, 2020 թ. որքան պարգեւավճար է հատկացվել դատախազներին։

«2020թ պարգեւավճարների ընդհանուր չափը կազմել է 909 664 421 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը եւ վճարները»,- ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։

Ինչ վերաբերում է դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացված պարգեւավճարներին, ապա ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցները (դատախազներ եւ աշխատակազմ) 2020թ դեկտեմբեր ամսվա ընթացքում խրախուսվել են մեկ դրույքաչափով։

Նկատենք, որ դատախազությունը գրավոր պատասխանում շրջանցել է ղեկավարությանը տրամադրված պարգեւավճարներին վերաբերող հարցը, սակայն շեշտել է, որ բոլոր աշխատակիցներն են ստացել գումարը, հետեւապես հետպատերազմյան ճգնաժամում գտնվող Հայաստանի գլխավոր դատախազն ու տեղակալները եւս ստացել են տոնական պարգեւավճար։

Նշենք, որ դատախազներին որպես պարգեւավճար տրված 909 664 421 ՀՀ դրամը օրվա փոխարժեքով հաշվարկված համարժեք է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլարին։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին