Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Ներկայացնում ենք հայ բլոգերի տեսանյութը, որում վերջինս նշում է, որ շատ դժգոհ է «Globbing»-ի ծառայությունից։ Նա նշում է հետևյալը․ ««Globbing»-ից շատ դժգոհ ենք, ընկերս գնում է կատարել, պատվերը հասել է Հայաստան օգոստոսի 10-ին, իսկ մենք մինչև հիմա չենք կարողանում այդ պատվերը ստանալ։ Երբ դիմում ենք «Globbing»-ին, էսօր-էգուց են անում։ Պատճառաբանում են, թե իրենք տեխնիկական խնդիրներ ունեն․ շատ ցածր մակարդակի սպասարկում ունեն։ Աշխատակիցներից ում հետ խոսում ենք, որևէ մեկը ոչնչից տեղյակ չէ։ Իմ ապրանքը տարել են մաքսային, իսկ «Globbing»-ը պետք է թղթաբանություն ապահովի, որ ներկայացնենք մաքսայինին, բայց դա էլ են էսօր-էգուց անում։ Թղթաբանությունն էլ չկա։ Մեկ էլ ամենակարևորը՝ մենք չգիտենք՝ այդ ապրանքը կա՞, ո՞ւր է։ Խաղալիք է երեխայի համար, կարող է «Globbing»-ից մեկը վերցրել ու խաղում է: Տվեք մեր խաղալիքը մեզ, հասցնենք մեր էրեխուն, ձեզ համար մենք նորը կպատվիրենք, կզբաղվեք»։ Բլոգերը նաև կոչ է արել «Globbing»-ից տուժած քաղաքացիներին միանալ, որպեսզի մյուսները հասկանան, որ այս ընկերությունը լսարանի վստահությանն արժանի չէ։