Դիտեք նաև՝
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված 20-ամյա Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն բացվող լուսաբացին փնտրում եմ քեզ,փնտրում տանս ամեն անկյունում, չեմ գտնում, հետո փորձում եմ մտովի աչքերիս առաջ դեմքդ պատկերացնել, փայլող աչքերդ պատկերացնել,մտովի շոյել գանգուրներդ, գրկել շատ կարոտած ու ագահի պես համբուրել ,ախ մտովի,ախր չի հագեցնում, ախր ոնց շարունակել ապրել, մտովի ամեն ինչ մտովի,մեկ է չի ստացվում»: