Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամեն բան լավ է լինելու, պարոն Նախագահ: Բոլոր տեսակի կապիտուլյանտներն ու դավաճանները ներսում էլ են կապիտուլյացիայի ենթարկվելու: Ձեր հետ միասին, մենք կրկին ոտքի ենք հանելու մեր միասնական Հայրենիքը: Հայաստանն ու Արցախը կրկին դառնալու են ապահով, անվտանգ ու շենացող: Հայությունը նորից վերագտնելու է իր ազգային արժանապատվությունն ու հաղթական համբավը:
Աստված թող ավելացնի ձեր ծով համբերությունը, ուժ ու եռանդ տա, և քաջ առողջություն: Ամեն ինչ դեռ առջևում է:
Շնորհավոր ծննդյանդ օրը, պարոն Նախագահ»: